Արևշատյանը այն մասնագետներից է, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հայագիտության և գրադարանավարության զարգացման գործում,- ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Ակադեմիայում կազմակերպված հանդիսության ժամանակ։

Նա ավելացրեց, որ հոբելյարը երկրում ամենահայտնի գիտնականներից մեկն է, որի աշխատությունները վերաբերվում են փիլիսոփայության հնադարյան և միջնադարյան պատմությանը։

Արևշատյանի բազմաթիվ թարգմանությունների շնորհիվ միջնադարյան հայ հեղինակների ստեղծագործությունների հետ ծանոթացել է նաև ռուս ընթերցողը,- ավելացրեց նա։

Մարտիրոսյանը շնորհավորեց հոբելյարին՝ մաղթելով առողջություն և հետագա ստեղծագործական հաջողություններ։

Իր հերթին, Արևշատյանն ավելացրեց, որ չնայած պատկառելի տարիքին, շարունակում է գիտահետազոտական գործունեությունը։

Այժմ ես աշխատում եմ հինգերորդ դարի հայ պատմաբաններ Ագաթանգեղոսի և Եզնիկ Կողբացու պատմական աշխատությունների ռուսերեն թարգմանության վրա,- տեղեկացրեց ակադեմիկոսը։

Արևշատյանը  նաև բարձր գնահատեց Մատենադարանի անձնակազմի ակտիվ գործունեության կարևորությունը։ 25 տարիներ շարունակ նա եղել է Մատենադարանի ղեկավարը։

Մատենադարան պետք է բերվեն նոր  ձեռագրեր, իսկ հին նմուշները հարկավոր է պահպանել և անհրաժեշտության դեպքում վերականգնել,- ասաց ակադեմիկոսն, ավելացնելով, որ Մատենադարանում իր աշխատելու ժամանակահատվածում ինստիտուտի ֆոնդը համալրվել է 1500 հինավուրց ձեռագրերով։

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ., Երևանում։ Ավարտել  է ոսկե  մեդալով  Երևանի Ձերժինսկու (Ջոն Կիրակոսյանի)անվան  թիվ 20 դպրոցը:1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։

1972թ. արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման, իսկ 1996թ.՝ ակադեմիկոսի։

Հանդիսանում է Փարիզի Արարատ միջազգային ակադեմիայի անդամ, ինչպես նաև Ռուսաստանի հումանիտար և բնական գիտությունների ակադեմիայի անդամ։--0