Ռուսական բիզնես էլիտայի հայ հսկան. Ռուբեն Վարդանյան

 

 

 

          Որպեսզի կառուցես MICROSOFT-ի նման ընկերություն, դու պետք է առնվազն ունենաս երազանք և 20 տարի ինչ-որ բան կառուցելու հնարավորություն,-այսպես է կարծում ընկերության տնօրենների խորհրդի նախագահը` Ռուբեն Վարդանյանը:    

         Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968թ. Երևանում: Սովորել  է  Երևանի  Ձերժինսկու( Ջոն  Կիրակոսյանի  )անվան թիվ  20  դպրոցում: Նա գերզանացության դիպլոմով ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո նա գործնական գիտելիքներ է ձեռք բերել իտալական Banca RT բանկում: 1992թ. նա ավարտել է Merrill Lynch հայտնի ամերիկյան ընկերության կողմից Նյու Յորքում կազմակերպված զարգացող շուկաներին նվիրված դասընթացները: 2000թ. հաճախել է INSEAD (Ֆոնտենբլո, Ֆրանսիա) ընկերության կողմից կազմակերպված դասընթացներին: 2001-2005թթ. սովորել է Հարվարդի բիզնես դպրոցում:

          Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է խմբի տնօրեննների խորհրդի նախագահ և ղեկավարում է ընկերությունը 1992թ. սկսած:

          2007թ. նա հանդիսանում է բանկի տնօրենների խորհրդի անդամ, Ճապոնիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ազգային կոմիտեի խորհրդի անդամ: 2006թ. նա մտնում է բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների կազմի մեջ: 2005թ. Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ ՓԲԸ տնօրենների խորհրդի ներկայացուցիչ և ընկերության տնօրենների խորհրդի անդամ: 2002-2004թթ. նա հանդիսացել է ԲԲԸ գլխավոր տնօրեն, 2004թ. ապրիլից մինչև 2005թ. հուլիսը զբաղեցրել է վերը նշված ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

          Ամերիկյան առևտրային պալատի կողմից ճանաչվել է տարվա գործարար (Businessperson of the Year) ռուսական բիզնեսի զարգացման գործում իր ունեցած զգալի ավանդի և պրոֆեսիոնալ բիզնես էթիկայի կանոններին հետևելու համար: Նա հանդիսանում է ռուսական ազգային Տարվա անձ անվանակարգի 2003թ. հաղթողը: 2001թ. ընդամենը 33 տարեկան հասակում Ռուբեն Վարդանյանը մտել է հեղինակավոր  Fortune ամսագրի կողմից կազմվող Նոր սերնդի 25 ծագող աստղեր ցուցակի մեջ: Համաշխարհային տնտեսական ֆորումը (Դավոս) Ռուբեն Վարդանյանին ներառել է Ապագայի 100 համաշխարհային առաջնորդների ցուցակի մեջ: Նա 3-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի բիզնես-առաջնորդների ցանկում, դարձել է Ernst & Young ընկերություն կողմից կազմակերպվող ազգային մրցույթի Տարվա ձեռներեց անվանակարգի հաղթող: Ֆոնդային շուկայի էլիտա մրցույթում նա ճանաչվել է 2004թ. լավագույն ներդրումային բանկիր: Ռուբեն Վարդանյանը  ռուսական բիզնեսի զարգացման մեջ ունեցած հատուկ վաստակի համար հեղինակավոր մրցանակի դափնեկիր է, որը շնորհվում է Ռուսաստանի մենեջերների ասոցիացիայի կողմից և Կոմերսանտ պարբերականի կողմից:

          Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է խմբի ուղղակի ներդրումների համատեղ ֆոնդի ներդրումային կոմիտեի և Temasek Russia New Growth Fund ներդրումային հոլդինգի անդամ: Նա նաև կառավարման մոսկովյան դպրոցի նախագահն է, Young President Organization ընկերության ռուսական մասնաճյուղի անդամներից մեկը, Ռուսական տնտեսագիտական դպրոցի տնօրենների խորհրդի անդամ: Նա նաև Marsh & McLennan Companies ընկերության միջազգային խորհրդակցական խորհրդի անդամ է, ինչպես նաև Հայաստան 2020 ծրագրի կոորդինացիոն խորհրդի անդամ է: Ռուբեն Վարդանյանը նաև  International Baccalaureate Organization (IBO) միջազգային կրթական կազմակերպության խորհրդի անդամ է, ՌԴ նախագահին կից նախընտրելի ազգային նախագծերի և ժողովրդագրական քաղաքականության մասնագիտական խորհրդի անդամ է:  

         

 

Առաջին քայլերը -ում

          Ռուբեն Վարդանյանը շատ լավ է հիշում իր առաջին գործարքը.

          -Գիտեք, ես շատ լավ եմ հիշում 1995թ. և մեր առաջին գործարքը, երբ ամերիկյան Cargill ընկերությունը ցանականում էր գործարան գնել Տուլայի մարզում` Եֆրեմով քաղաքում: Մենք էլ դարձանք այդ հեղինակավոր ամերիկյան ընկերության ներկայացուցիչը: Հիշում եմ` շատ բարդ բանակցություններ էին ընթանում: Այն ժամանակ այդ մարզի կառավարիչը կոմունիստ էր և նրա մերձավորների մեջ նույնիսկ մեկ արտասահմանցի չկար: Մենք երկար ժամանակ իշխանությունների հետ մեկ հարց էինք քննարկում. ինչպես է դա հնարավոր, փաստորեն մենք ծախում ենք մեր հայրենի՞քը: Եվ հենց այդ ժամանակ գործարանի նոր սեփականատերերը արեցին 2 տարրական բան` ներկեցին գործարանը և նորմալ զուգարան կառուցեցին: Եվ գիտեք, մարդիկ դադարեցին բողոքել. նրանք հասկացան, որ իրենց գործարանը դա միայն իրենց ակտիվն է: Ընդ որում գործարանը, պարզից էլ պարզ է, ոչ մի տեղ չի փախչի, նա միշտ էլ մնալու է Տուլայի մարզում, արտադրելու է իր արտադրանքը և մուծելու է հարկերը: Այդ ամենից բացի նոր սեփականատերերը նոր գործատեղեր կապահովեն, կյանքի նորմալ պայմաններ կստեղծեն, իսկ մինչ այդ այնտեղ ուղղակի ավերակներ էին

          Եվ եթե մենք չվաճառեինք այդ գործարանը, այն ավելի լավ հաստատ չէր աշխատելու: ԱՄՆ-ում ամերիկացիները փակում են իրենց ավտոմոբիլային գործարանները, քանի որ պարզվում է, որ նրանք արդեն պարտվել են ճապոնացիների հետ մրցակցելու ժամանակ: Սա գլոբալ շուկա է և ամեն ինչ պետք է հաշվի առնել:

          Այս գործարքից հետո Ռուբեն Վարդանյան ընկերությունը սկսեց զարգանալ, սակայն ամբողջ աշխարհին այն հայտնի դարձավ միայն վերջին մի քանի տարիներին:

 

Ամբիցիոզ կառավարիչի հաղթարշավը

          2002թ. Ռուբեն Վարդանյանի ընկերությունը Մոսկվայի բանկից գնեց ընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը, և Ռուբեն Վարդանյանը իր աշխատակիցների առջև ելույթ ունենալիս նշեց մոտակա տարիների համար ընկերության գլխավոր նպատակը` կառուցել ընկերություն, որը կարժենա 1մլրդ. դոլար: Սա իհարկե վերլուծաբանների կողմից համարվեց ընդամենը երազանք, քանի որ ընկերության եկամուտներն ու կապիտալը այն ժամանակ այնքան էլ մեծ չէին: Այն ժամանակ ընկերության սեփական կապիտալը կազմում էր ընդամենը 15մլն. դոլար, իսկ տարեկան շրջանառությունը չէր գերազանցում 68մլն. դոլարը: Ընկերության հեռանկարները բավականին անհասկանալի էին: Սակայն Ռուբեն Վարդանյանը, բացատրելով իր այդ քայլը, նշում է, որ իր դիտարկմամբ ռուսական տնտեսությունը պետք է որ աճ գրանցեր, իսկ ֆոնդային շուկան պետք է զարգանար էլ ավելի առաջանցիկ տեմպերով: Նա նշում է նաև, որ իրենց միակ մրցակցային առավելությունը կայանում էր նրանում, որ իրենց ընկերությունը շուկայի առաջնեկներից էր և ուներ լավ համբավ

          Իսկ այժմ այդ նպատակը վաղուց իրականություն է դարձել. այսօր ընկերությունը գնահատվում է ոչ թե մեկ միլիարդ դոլար, այլ մի քանի միլիարդ դոլար: Իսկ Ռուբեն Վարդանյանը դարձել է ռուսական բիզնես էլիտայի առաջատարներից մեկը և մտել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց լավագույն 50-յակի մեջ:

 

Ռուբեն Վարդանյանը հայկական մաֆիայի փողերը տնօրինո՞ղ

          Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռուբենին այսպիսի հարց ուղղեցին. Ասում են, որ ձեր ընկերությունը արդյունավետ է աշխատում այն պատճառով, որ դուք օգտվում եք ինսայդերական ինֆորմացիայից, այսինքն դուք կապեր ունեք իշխանության գլուխ կանգնած լուրջ մարդկանց հետ, ում դուք նաև սպասարկում եք  որպես ձեր հաճախորդ

          Ռուբեն Վարդանյանի պատասխանն այսպիսին էր.

          -Ես շատ պատմություններ եմ լսել իմ ընկերության` հաջողության հասնելու հետ կապված: Ես լսել եմ, որ իմ կինը հարուստ ամերիկուհի ես, որ ես տնօրինում եմ հայկական մաֆիայի փողերը և շատ այլ պատմություններ: Եթե միայն ինսայդերական ինֆորմացիայի շնորհիվ հնարավոր լիներ հաջող ընկերություն կառուցել, ապա հաջող ընկերությունների թիվն անհամեմատ մեծ կլիներ: Երբ քո կառավարմանն է հանձնված 5 միլիարդի կարգի գումար և լուրջ մարդկանց քանակը, ինչպես դուք եք նշում, կազմում է ընդամենը 5 տոկոս, ապա ուղղակի ձեր ասածը ծիծաղելի է թվում: Այ օրինակ ինձ ասեք, թե ինչպես է հնարավոր այդ լուրջ մարդկանց շնորհիվ ձեռք բելեր 60հազարից ավել հաճախորդ: Եկե՛ք մեր աշխատավայր, տեսե՛ք, թե մարդիկ ինչպես են աշխատում. սա մի մեքենա է և ոչ մի մարդ այստեղ չի կարող օգնել: Ո՞վ է այն լուրջ մարդը, ով ինձ կտար տարեկան 500 միլիարդից ավել շրջանառություն և 3000 արտերկրյա հաճախորդներ

          Ռուբեն Վարդանյանը նաև հայկական լոբբի հայտնի դեմքերից է: Միգուցե սա է պատճառ հանդիսացել նրան հայկական մաֆիայի հետ կապերի մեջ մեղադրելու համար

          Ի դեպ անցած տարի Ռուբեն Վարդանյանի ընկերության և ղազախական մեկ այլ ընկերության կողմից կազմված կոնսորցիումը փորձում էր ձեռք բերել թուրքական խոշորագույն նավթաքիմիական գործարաններից մեկը, սակայն չնայած նրան, որ նրանք իրենց հիմնական մրցակից հանդիսացող ադրբեջանական կոնսորցիումի կողմից առաջարկվող գումարից մի քանի հարյուր միլիոն դոլար ավել գումար էին առաջարկում, նրանց առաջարկը մերժվեց: Բոլոր վերլուծաբաններն այդ գործարքի մասին խոսելիս նշում են, որ այդ որոշումը զուտ քաղաքական էր և ոչ թե տնտեսական, և Ռուբեն Վարդանյանին ընդամենը մերժեցին միայն նրա համար, որ նա ազգությամբ հայ էր

 

P. S. Ռուբեն Վարդանյանի կարծիքով հաջողության ֆենոմենը կայանում է հետևյալում. ունենալ երազանք և հետևողական լինել ինքդ քո և շրջապատողներիդ նկատմամբ: Այսպիսի պարզ բաղադրատոմս է նա կիրառել իր ամբողջ կյանքի ընթացքում և հասել է հաջողության:

          Եթե նույնիսկ վաղն ևեթ անհրաժեշտ լինի ամեն ինչ զրոյից սկսել ու աշխատել մի ինչ-որ ամենացածր պաշտոնում, դրա հետ կապված ես լուրջ խնդիրներ չեմ ունենա, քանի որ կարևորը ինքդ քեզ հետ խաղաղության մեջ գտնվելն է-,գտնում է ապագա աշխարհի 100 համաշխարհային առաջնորդներից մեկը` Ռուբեն Վարդանյանը: