Մեր դպրոցի  պատմությունը

 

1943 թվականն  էր...Հայաստանի  կրթության  համակարգում  տարասեռ  ուսուցման  կազմակերպման 

խնդիր  էր  դրված : Երևանի  Պուշկինի  անվան  դպրոցում  անսովոր  եռուզեռ  էր: Իրականացվում  էր

 սովորող  տղաների և աղջիկների բաժանումը: Հայաստանի  կրթության  նախարարության  հրամանով

Պուշկինի  անվան  դպրոցի տղաները  տեղափոխվեցին  նորաբաց  մի  դպրոց: Նոր լույս,նոր  տաճար,

մատաղ սերնդի կրթության մի նոր դարբնոց,որը  կոչվեց Ձերժինսկո  անվան  թիվ  20  դպրոց:

Բարեկիրթ, խելացի,համարձակ  տղաների  ոգով սկսված  դպրոցը  հավերժացավ  Այգեստան թաղամա

սում` հետագայում  նորից անցնելով  երկսեռ  ուսուցման:

  Այգեստանցի տղաների  հաստատակամ , առնական  ոգով  դպրոցն  ավելի հզորացավ:Սեփական  դըպ

րոցի  աղջիկներին  կրծքով էին պաշտպանում,հարգումէին,սիրում,սակայն  սիրային  հետաքրքիր  պատմու

թյունները  այնուամենայնիվ  հյուսվում  էին  Պուշկինի  անվան  դպրոցի  աղջիկների  հետ:

   Դպրոցում   իրենց  մկրտությունն  էին  ստանում  հազարավոր  երեխաներ, որոնցից  շատերը  հետագա

յում  դառնում էին  մեր  երկրի արժանավոր  և  անվանի  զավակներ` տաղանդավոր  երգիչ - երգչուհիներ,

կոմպոզիտորներ, երաժիշտ  կատարողներ, դերասաններ, նկարիչ,  քանդակագործ, սպորտի  վարպետներ,

բժիշկներ,քիմիկոսներ,կոնստրուկտորներ, կրթության  բնագավառի անխոջ  մշակներ, քաղաքական  գործիչ

ներ, պետական  այրեր : Դպրոցի  շրջանավարտները  պրոֆեսորներ  են, դոցենտներ, գիտնականներ, ակա

դեմիկոսներ:

  Դպրոցը  կարճ ժամանակում  կերտեց  իր  յուրահատուկ  դիմագիծը և  մշտապես  կանգնեց  արդեն  հայտ

նի  ու  բազմաքանակ  դպրոցների  կողքին:  Անցած  65  տարիների   ընթացքում   դպրոցն  ավարտել   են

6770 շրջանավարտ, որից 460 -ը  ոսկե  և  արծաթե  մեդալակիրներ  են:

  Ստեղծման օրից  դպրոցն  ունեցել  է  5 տնօրեն .

                                         1.Բոյաջյան          Հ. Ս.

                                         2.Ավթանդիլով       Ս. Տ.

                                         3.Կուչկուլյան         Ֆ.Ս.

                                         4.Հովհաննիսյան      Ն.Ա.

                                         5.Խոսրովյան          Ա.Վ.

                                              Հրայր  Սերգեյի  Բոյաջյան 

                                                               ( 1946-1975)   

Դպրոցի հմնադիր, վաստակավոր  մանկավարժ ,որն  իրեն  նվիրաբել է  մատաղ   սերնդի  դաստիարակության

 և  կրթության   պատվավոր  գործին: Հետևողական,կիրթ, բարի,ազնիվ  տնօրենի, մեծ  մանկավարժի ,հրաշալի

մարդու  անունը  բոլորիս  հիշողության  մեջ  է:

Մենք  Բոյաջյանի  դպրոցից  ենք հպարտության  մեծ  զգացումով  են  արտասանում  սերունդները և պայ

ծառ  այդ  անունը  չէ , այն պատմություն  է, պայծառ,սուրբ  պատմություն  դարերի  համար:

 

                                                  Սիմոն  Տիգրանի  Ավթանդիլյան

                                                                   ( 1975-1979)   

   Օժտված  էր  կազմակերպչական   ունակություններով, կարճ  ժամանակում  հասցրեց  ամրապնդել  դպրոցի

նյութատեխնիկական  բազան:

                                                  Ֆերդինանդ  Սերգեյի  Կուչկուլյան      

                                                                              ( 1979-1995)   

   Այս  անունը  այն  սերնդի  հիշողության  մեջ  է , որն անցավ  կոմերիտական  ու  պիոներական  եռուն  փուլով:

Տնօրինության  16  տարիների  ընթացքում  դպրոցը  դարձավ  ուսումնադաստիարակչական, արտադասարանական

աշխատանքներ  կազմակերպման  լուրջ  կենտրոն:

   Դպրոցի  բազմաբնույթ   միջոցառումներ, սպորտային  մրցումները,  օլիմպիադաները,  փառատոնները, գրական

երաժշտական  ցերեկույթները: Նոր  փառք  ու  պատիվ  էին բերում  դպրոցին: Ֆերդինանդ  Կուչկուլյանի  ղեկավա

րած  դպրոցում  շարունակվում  էին  Ձերժինցիների  լավագույն  ավանդույթները  և  ստեղծվում  նորերը:

 

                                               Նարինե  Արամի  Հովհաննիսյան    

                                                                                      ( 1995-2005)

    Թեև  նա  բոլորովին  վերջերս  է զբաղեցնում Կ.Գ. նախարարության  հանրակրթության  վարչության  պետի  պաշ

տոնը ,սակայն  մինչ  այդ  ղեկավարել  է Երևանի  Ջոն  Կիրակոսյանի  անվան  թիվ 20  միջնակարգ  դպրոցը, ուր  բա

րի  ավանդույթների արմատավորման  հետ մշտապես  գլխավորը  համարել է  դպրոցականների  ուսուցման  և  դաստիա

րակության  խնդիրը:

  Օժտված լինելով  շրջապատը  զգալու  և  ճանաչելու  հրաշալի  կարողությամբ, նա  կարողացել  է  հնարավորինս  անթե

րի  կատարել  իր  առաքելությունը, որն  ընդհանրապես  վերաբերվում  է  կրթության  ոլորտին : Նա  կարողանում  է  հաս

կանալ  ու  գնահատել  ոչ  միայն  կրթության  գործով  զբաղվող  մանկավարժներին,  այլևս  դպրոցականներին` ելնելով 

նրանց  տարիքային  առանձնահատկություններից: Իսկ  Երևանի  թիվ 20  հանրակրթարանի  տարբեր  տարիների  շատ  շրջանավարտների  կյանքում նա  իր  դերն  ու  տեղն  է  ունեցել,  որոնցից  շատերի  սրտերում  մնացել  են  նրա  բարի

անունն  ու  համբավը:

  Վտանգի  ժամանակ ,փորձության  պահին  պահպանում  է  խիստ  հանգստություն  և  հավատարիմ  է  մնում  իր  սկզբունքներին:Տարիներ  շարունակ  աշխատելով  կրթության  ոլորտում  և' որպես ուսանող,և' որպես  ղեկավար , միշտ   առաջնորդվել  է  սեփական  ռիթմով: Աշխատանքի  պրոցեսում, որպես  ղեկավար, չի  ցուցադրել  իր  իշխանությունը:

 

  

Դպրոցի  մեծագույն  հաջողությունների, գիտելիքների  հզոր  դարբնոցի  կայացման , գեղեցիկ  ավանդույթների  ստեղծման

ու  պահպանման  գործում  անգնահատելի  է  դպրոցի  ուսմասվարների  աշխատանքը`

              

     Որի  ձեռագիրը  անմահացել  է  6300  շրջանավարտների  ատեստատում:

     Դպրոցի  առաջին  շրջանավարտն  է Հայաստանի  Մատենադարանի  տնօրեն  Սեն  Արևշատյանը Դպրոցի  թիվ  մեկ  ատեստատը  Սեն  Արևշատյանինն  է: Ատեստատը  կարմիր  է ` առաջին  շրջանավարտը  մեդալակիր  է:

    Դպրոցի  ոսկե  պատմության  կրողներն  են`

  Նրանց  շունչը, ձայնը , իմաստուն  խոսքն  ու  գործը  հավերժ  սերունդների  հիշողության  մեջ  է, ովքեր  այսօր  էլ  շարունակվում   են  դպրոցի  պատերի  ներսում  , մանկավարժ  ընկերների  բովանդակալից  դասերում, ամենօրյա  խոսք   ու 

զրույցում:

  1992  թվականից  սկսեցին  ցրտի  ու  մթի  դաժան  տարիները  :ԵՎ ինչպես  ժողովուրդն  է  ասում. Փորձանքը  երբեք  մենակ  չի գալիս :Դպրոցը  ցնցվում  էր  ֆիզիկապես  և  հոգեպես:

    Շենքային  պայմանների վատթարացումը,  դպրոցների  վերանորոգումն  իրականացնելու  անհնարինությունը,  և  ռուսական  դպրոցների  փակման  մասիր  կառավարության  որոշումը  ծանր  փորձությունների  դեմ  էր  կանգնեցրել  դպրոցի   կոլեկտիվին:

    Պետք  էր  դիմակայել:  Հայեցի  դպրոց  ստեղծելու  ճանապարհին  հաղթանակեց  ուսուցիչների  անսահման  սերը  երեխաների   և   դպրոցի  նկատմամբ :

   Ինանակրթության, վերապատրաստման, հոգեկան  վերափոխման  համբերատար  աշխատանքի  շնորհիվ  դպրոցի  ուսուցիչները,  դասվարներն  ու  դասղեկները  , սկսեցին  դասերը  վարել  մայրենի  լեզվով:

   Սիրելի  դպրոցին   հոգածությամբ  շրջապատեցին   դպրոցի  շրջանավարտ  ծնողները, Այգեստան  թաղամասի  բնակիչները:

    Դպրոցը  մշտապես  դարձավ   դպրոցի  լավագույն  շրջանավարտ  Ռուբեն  Վարդանյանի  հոգածության  առարկան:

   Ժամանկի  հրամանով   բազմաթիվ  փոփոխությունների  կողքին  փոխվեց  նաև  դպրոցի  անունը,նախկին  անունն  ի  հարկե  անջնջելի  է, սակայն  դպրոցի  կոլեկտիվը  սիրով  ընդունեց  դպրոցի  վերանվանումը    հայ  ազգի  արժանավոր  զավակ  , գիտնական  պատմաբան   Ջոն  Կիրակոսյանի  անունով:

    Անունով  Մեծացանք անվանակոչության  օրը  մաղթեց  մեծ  պատմաբանի  որդի  դիվանագետ  ԱՄՆ-ում  Հայաստանի  ներկայացուցիչ  Արման  Կիրակոսյանը:  ՈՒ  մեծացանք  անունով  :

                    Սա  քո  դպրոցն  է,  քո  Դերժինկան:

  1.  Հախմոյան   Ռիմա  Արշակի
  2. Շիրինյան           Լիդա  Մնացականի 
  3. Գրիգորյան  Էդիտա  Սուրենի
  4. Գյուլբուդաղյան  Օֆելյա  Սաղաթելի
  5. Վարդանյան  Աիդա   Կարպի
  6. Թովմասյան  Ջեմմա  Կոստանտինի
  7. Բաղրամյան  Մարիետա  Մկրտիչի
  8. Մուրադյան  Ռիմա  Գրիգորի
  9. Առուստամյան  Տամիլա  Ալիգրամի
  10. Մովսիսյան  Լիդա  Կորյունի
  11. Ղազարյան  Կարինե  Աշոտի
  12. Միրզոյան  Գայանե  Լևոնի

 

 

                     Հարգանք  ու  պատիվ  նրանց:

                                                                                                                                    ետ